տուն Լուրեր Սա սկանդալ է. Էրդողանն ԱՄՆ-ի որոշման մասին

Սա սկանդալ է. Էրդողանն ԱՄՆ-ի որոշման մասին

120
0

Erdogan-AFP

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին՝  իր թիկնապահներին մեղադրանք ներկայացնելու համար, այդ որոշումն անվանելով սկանդալ. գրում է Sozcu թերթը:

«Ինչպես է աշխատում ԱՄՆ-ում արդարադատությունը. դա իսկական սկանդալ է: Միացյալ Նահանգները պատասխանատու է հյուրերի պաշտպանության համար»,- Ստամբուլում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էրդողանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ի Մեծ ժյուրին մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահներին` 2017-ի մայիսի 16-ին Վաշինգտոնում դեսպանի նստավայրի մոտ ցույց անցկացնող խաղաղ հայերի ու քրդերի ծեծի առնչությամբ:

ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն` Էրդողանի թիկնապահներին սպառնում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում: