տուն Լուրեր Բլոգ Սա հայ երիտասարդության շնորհիվ ստեղծված ազգային վերածննդի վերջին շանսն է

Սա հայ երիտասարդության շնորհիվ ստեղծված ազգային վերածննդի վերջին շանսն է

79
0

63247

Արթուր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմում է հղել  Ազգային անվտանգության ծառայակիցներին՝

Դիմում
Ազգային Անվտանգության մարմիններում ծառայող իմ ընկերներին

Ես գիտեմ, որ շատերդ ձեր առավոտները սկսում եք Բաղրամյան պողոտայում կատարվածի մասին հարցուփորձով, այս առթիվ հրատապ հարցերի քննարկումով:
Գիտեմ ձեր մտահոգությունները, որովհետև այստեղ մեծամասնությունը ծառայում են Հայրենիքին, այլ ոչ թե կոռումպացված, մեր ազգը անդունդի եզրին հասցրած, թալանչի քրեաօլիգարխիկ ռեժիմին:
Այս ծայրահեղ իրադրության մեջ պասիվ դիրքորոշումը պատիվ էլ չի բերում ՀՀ ԱԱԾ աշխատակցին, սպային:
Սա երևի մեր վերջին շանսն է. հայ երիտասարդության շնորհիվ ստեղծված ազգային վերածննդի վերջին շանսը:
Դուք ինքներդ էլ լավ գիտեք, թե ինչ թալան է տիրում երկրում: Եվ լավ եք հասկանում, որ հարցը միայն հոսանքի թանկացումները չեն, այլև դրան հաջորդող՝ շղթայական ռեակցիայով ստեղծվելիք անտանելի իրավիճակը, որի արդյունքում երկրից կփախչի բիզնեսը, կսկսի մարդանց զանգվածային արտահոսքը:
Դուք հասկանում եք, որ ժողովուրդը, պայքարի ելած նրա լավագույն զավակները չեն ընկրկի:
Այս իրադրությունում պատկերացնում եք երևի, թե ինչի կբերի ոստիկանական-քրեական տարրերի խժդժոցը խաղաղ ցուցարարների դեմ, մեր երիտասարդության, մեր այսօրվա պատվարի և վաղվա մեր հույսի դեմ:
Հետո… անտանելի կլինի ապրել այստեղ բոլորիս համար:
Ո՞վ պետք է այդ դեպքում պաշտպանի մեր երկիրը:
Որտե՞ղ է սկսվում և վերջանում Հայրենիքը:
Որտե՞ղ է սկսվում և ավարտվում Հայրենիքի անվտանգությունը:
Օգտագործեք ձեր բոլոր հնարավորությունները թույլ չտալու կեղեքիչ ռեժիմի կողմից բռնարարքներ:
Վաղը չեք ունենալու արդարացում:
Վաղը չեք ունենալու Հայրենիք:
Սա մեր վերջին շանսն է:

Ձեր ընկեր՝
ՀՀ ԱԱԾ պահեստի փոխգնդապետ Ի. Պողոսյան