Երեկ Աֆղանստանի հարավ-արևելյան Պակտիկա նահանգում վոլեյբոլի խաղի ընդմիջման ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչություն, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, 60-ը ստացել է վնասվածքներ։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է այս ահաբեկչությունը՝ այն մարտահրավեր համարելով ամբողջ մարզական աշխարհի համար։
«Սա հարձակում է առհասարակ սպորտի վրաև այն դրական դրսևորումների դեմ, որոնք սպորտը փորձում է բերել աշխարհին՝ ապահովելով խաղաղություն», — ասել է Բախը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։