Վրաստանում ամենավարկանիշային «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիյան հրաժարական է տվել. Ria.ru-ին հաղորդել է հեռուստաընկերության աշխատակիցը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գվարամիյան հրաժարականի մասին պաշտոնական հայտարարություն կանի ավելի ուշ:
Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ հեռուստաընկերության ղեկավարությունը նախօրեին ժողով է արել և հայտնել կադրային փոփոխությունների մասին:
Վրաստանի արդարադատության նախկին նախարար Նիկա Գվարամիյան հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2012-ի նոյեմբերից: