Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ԱՄՆ-ը RT America-ն ընդգրկել է օտարերկրյա գործակալների ցուցակում. հաղորդում է RT-ն:
«Քրեական գործի և գրանցման միջև մենք ընտրեցինք վերջինը: Ինչի կապակցությամբ շնորհավորում ենք ամերիկյան խոսքի ազատության համար, և նրանց, ովքեր դեռ հավատում են դրան»,- ասել է Սիմոնյանը:
RT America-ն այսուհետ ստիպված է լինելու իշխանություններին ներկայացնել իրենց հաշվետվությունները, աշխատակիցների հասցեները, տվյալներ պայմանագրերի ու տրվող աշխատավարձերի մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հեռուստաալիքին մինչև երկուշաբթի ժամանակ էր տվել՝ գրանցվելու որպես օտարերկրյա գործակալ: Սիմոնյանն այդ քայլը մարդակերական էր անվանել: