տուն Լուրեր Ռուսների համար սովորական է դարձել հայերին սպանելը. Պարույր Հայրիկյան

Ռուսների համար սովորական է դարձել հայերին սպանելը. Պարույր Հայրիկյան

99
0

E3300977-B20C-44CF-B4EA-A964BB0FDCB0_mw1024_mh1024_s

Եթե քո պետության մեջ խոսում են այլ երկրի օրենքների մասին և  հանցագործություն կատարողին դատում են այլ երկրի օրենքներով, ապա սա խոսում է Հայաստանի օկուպացված վիճակի մասին այսօր լրագրողների հետ նշեց Պարույր Հայրիկյանը: «Երեկ երեկոյան Ազատության հրապարակում քաղաքացիները հավաքվել և ցանկանում էին որոշել, թե ինչպիսին են լինելու իրենց հետագա քայլերը: Ի՞նչ տեղի ունեցավ: Ոստիկանները բոլոր հայկական դրոշը բռնած քաղաքացիներին բերման ենթարկեցին: Ժողովուրդը ինքն է խոսում, որ սա արդեն վերջն է: Մարդիկ անգամ ցույց չեն արել, նրանք ուղղակի կանգնել են և զրուցել իրար հետ: Ոստիկաններն անհիմն 40 հոգու ձերբակալել են»:

Հայաստանում ռուս զինվորի կատարած հանցագործության և ռուսական կողմի վարած նախաքննություն կատարելը անհեթեթություն է, ըստ Պարույր Հայրիկյանի: «Հայաստանում առաջնորդ չկա: Նախագահ չկա, կա Պուտինի խամաճիկ: Պուտինը Հայաստանում ունի փաստաբանների բանակ, որը մտածելու տեղիք է տալիս: Ռուսների համար սովորական է դարձել հայերին սպանելը: Պաշտոնական տվյալներով Ռուսաստանից Հայաստան է բերվում 700-800 հայ՝  սպանված բռնի կերպով: Հիմա արդեն ռուսները մտածում են հենց Հայաստանում սպանել հայերին»:

Մեր ունեցած տեղեկությունների շրջանակում վերջնական գնահատական տալ այս ամենին չի լինի, հայտնեց Պարույր Հայրիկյանը: «Ընտանիքի անդամները մահճակալում քնած են եղել: Եթե մեկին սպանեին, ապա զենքի ձայնից բոլորը կարթնանային ու  կաշխատեին վազել, փախչել տանից: Սակայն դա տեղի չէր ունեցել: Այնուամենայնիվ, ոչ բացառել կարող եմ, որ հանցագործությունը կատարել է միայն Պերմյակովը, ոչ էլ համաձայնվել, որ բանդա է կազմակերպել»: