Ռուսաստանի Մարի Էլ հանրապետությունում ուղևորատար միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս. հաղորդում Interfax.ru-ն:
Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Եվստիֆեևի խոսքով՝ խոշոր վթարի պատճառը կարող էր լինել վազանցման նպատակով միկրոավտոբուսի՝ երթևեկելի հատվածի հանդիպակաց գոտի դուրս գալը:
Նշվում է, որ միկրոավտոբուսը նախատեսված է 20 ուղևորի համար, սակայն գերբեռնված է եղել:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ հոսպիտալացվել է 4 մարդ, այդ թվում՝ 3 երեխա: