տուն Լուրեր Ռուսաստանում վերջացել են թոշակները վճարելու միջոցները

Ռուսաստանում վերջացել են թոշակները վճարելու միջոցները

86
0

6e8e97fa754c3c8cbb219c92954e7a3e

ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ ներկայումս Ռուսաստանում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու այլընտրանք չի տեսնում. հաղորդում է Life.ru-ն::

Նրա խոսքով` վերջին յոթ տարիների ընթացքում կենսաթոշակային ծախսերն աճել են ՀՆԱ-ի 3%-ի չափով: Ընթացիկ գներով դա տարեկան կազմում է մոտ 2,5 տրիլիոն ռուբլի:

Նրա խոսքով՝ կառավարությունն այլ միջոցներ չունի վճարելու կենսաթոշակային ծախսերը:

— Ես հստակ կասեմ. այո՛, միջոցներ չկան,- ասել է Կուդրինը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ հնարավոր չէ «փակել ճեղքը» այլ աղբյուրների հաշվին, օրինակ՝ հարկերի բարձրացման: