տուն Լուրեր Ռուսաստանում սպանել են շինարարական ընկերության տնօրեն Մհեր Սարաջյանին

Ռուսաստանում սպանել են շինարարական ընկերության տնօրեն Մհեր Սարաջյանին

153
0

«Соцстрой» շինարարական ընկերության գործադիր տնօրեն Մհեր Սարաջյանին սպանված են հայտնաբերել Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքային շրջանի Պուտիլկովո գյուղի տներից մեկում:

Ինչպես հայտնի է դարձել  «МК»-ին, 34-ամյա գործարարի դին հայտնաբերվել է երկուշաբթի երեկոյան: Մահվան պատճառը դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներն են: Իրավապահները դեպքի վայրից առգրավել են  խոհանոցային հինգ դանակ:

Հարուցվել է քրեական գործ:
«Соцстрой» ընկերությունը զբաղվում է բնակելի տների կառուցմամբ և գրանցված էր Կուբանում: