Ռուսաստանի ֆինանսական ներդրումային ընկերություններից մեկի համասեփականատերն ինքնասպան է եղել Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
70-ամյա Իվան Շիվաշիձեն կրակել է ինք իր վրա հյուրանոցի երկրորդ հարկի սպասասրահում։ Դեպքի վայր են ժամանել քնչական խմբի ներկայացուցիչները։ Իրավապահ մարմիններում ասել են, որ ինքնասպանության պատճառ կարող է դարձած լինել «հոգեկան ապրումները անցած օրվա ընթացքում»։
Հշեցնենք, որ երեկ Ռուսաստանի տնտեսությունը կրել է ամենամեծ հարվածը 2008 թվականի ճգնաժամից հետո, երբ ռուբլին արժեզրկվել էր մինչև 26 տոկոս։