տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում Մունդիալ 2018-ի նախօրեին հսկայական խնդիրներ կան ռասիզմի հետ․ ՖԻՖԱ-ի փոխնախագահ

Ռուսաստանում Մունդիալ 2018-ի նախօրեին հսկայական խնդիրներ կան ռասիզմի հետ․ ՖԻՖԱ-ի փոխնախագահ

91
0

47837

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեֆրի Ուեբը հայտարարել է, որ Մունդիալ 2018-ից առաջ Ռուսաստանում անչափ մեծ են խնդիրները ռասիզմի հետ։ Ուեբը միջազգային այդ կառույցում համակարգում է ռասիզմի դեմ պայքարի ծրագիրը։

«Աշխարհի 2018 թվականի առաջնությունից առաջ Ռուսաստանում լուրջ խնդիրներ կան ռասիզմի հետ։ Ամեն ինչ պետք է սկսվի կրթությունից, բոլորին պետք է բացատրեն, որ տարբերությունները լավ բան են, որ մշակույթների ինտեգրումը լավ է, վախենալու ոչինչ չկա», — ասել է Ուեբը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալութոյւնը։