ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքում սպանել են հայ գործարար 36- ամյա Կամո Հարությունյանին։ Հայտնի է, որ զոհվածը սպանողի հետ խնդիր է ունեցել։ Սպանությունը կատարվել է օգոստոսի 29-ին ուշ երեկոյան՝ շենքի շքամուտքի մոտ, որտեղ ապրել է Կամո Հարությունյանը։ «Հնչել է շուրջ 10 կրակոց, որոնցից 6-ը գլխին, երկուսը որովայնին»,- հաղորդել է տեղի Верстов.Инфо հրատարակչությունը։
Հարուցվել է քրեական գործ։
Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկի հայկական համայնքի ղեկավարներից էր։