Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» խմբավորման աջակիցների մի խումբ պետության ամբողջ տարածքում։ Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Աղբյուրի համաձայն՝ նրանցից վեցը ձերբակալվել է Մոսկվայում։ Ձերբակալվածները կասկածվում են իսլամիստներին տեղեկատվական և նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դատախազությունը արգելափակել է սոցցանցերում իսլամիստներին աջակցող էջերը։