Ռուսաստանի Կալուգայի մարզի ոստիկանները ձերբակալել են հանցավոր մի խումբ, որի մասնակիցները մեղադրվում են օգոստոս ամսին Կալուգայի մարզում բանկերից մեկի մասնաճյուղից զինված հարձակման միջոցով մոտ 18 մլն ռուբլլի առևանգելու մեջ։
Խմբի անդամները 36-40 տարեկան՝ ծնունդով հայաստանցիներ են։ Նրանց բնակության վայրը զննելու արդյունքում հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության զենքեր, հեռախոսներ, սիմ-քարտեր և այլն։