տուն Լուրեր Ռուսաստանն ուշադիր հետևում է Ֆրանսիայում ընտրարշավին

Ռուսաստանն ուշադիր հետևում է Ֆրանսիայում ընտրարշավին

101
0

403088508

Ռուսաստանն ուշադիր հետևում է Ֆրանսիայում ընթացող ընտրարշավին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է Ria.ru-ն:

«Պուտինի և Սարկոզիի հարաբերությունները հաստատվել էին դեռևս այն ժամանակ, երբ Պուտինը գլխավորում էր կառավարությունը։ Նրանք շատ ինտենսիվ շփումներ են ունեցել»,– ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը մեծ ուշադրությամբ է հետևում նախընտրական արշավի և Ֆրանսիայում փրայմերիզների ընթացքին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երրորդ տեղն էր զբաղեցրել նոյեմբերի 20-ին կայացած աջակողմյանների և կենտրոնամետների նախնական ընտրություններում, ինչից հետո հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին: