տուն Լուրեր Ռուսաստանն ու Թուրքիան պետք է գերազանցեն տնտեսական կապերի նախկին մակարդակը. Պուտին

Ռուսաստանն ու Թուրքիան պետք է գերազանցեն տնտեսական կապերի նախկին մակարդակը. Պուտին

82
0

xw_1079301

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է ոչ միայն պարզապես վերականգնեն առևտրատնտեսական համագործակցության նախկին մակարդակը, այլև գնան ավելի առաջ` հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք պետք է ոչ միայն վերականգնենք նախկին մակարդակը, այլև գերազանցենք այն, գնանք ավելի առաջ։ Դա պետք է իրականացվի գործարար շրջանակների օգնությամբ, ձեր ակտիվ մասնակցությամբ, բնականաբար, դա հնարավոր է»,- ասել է նա:

Պուտինի խոսքով՝ հանդիպմանը ներկա բոլոր անձինք շահագրգռված են համատեղ նախագծերի իրագործմամբ, ինչպես նաև առևտրային ու ներդրումային կապերի ընդլայնմամբ։