Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ու Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը հանդիպում են ունեցել, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
«Հանդիպման ընթացքում Սիրիայի զարգացման վերաբերյալ մտքերի համապարփակ փոխանակում է եղել` շեշտադրելով ահաբեկչական խմբերի դեմ պայքարում միջազգային, տարածաշրջանային և ներռուսական ջանքերի միավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև Սիրիայի ճգնաժամի` քաղաքական ճանապարհով շուտափույթ լուծման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: