տուն Լուրեր Ռուսաստանն ու Հայաստանը որպես դաշնակիցներ հուսալիորեն աջակցում են միմյանց. Պուտին

Ռուսաստանն ու Հայաստանը որպես դաշնակիցներ հուսալիորեն աջակցում են միմյանց. Պուտին

133
0

161220-vladimir-putin-ok-1020_0c6ca2d86f9f11f6d1807a69c2969a2c

Ռուսաստանը որպես միջնորդ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրելու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում. այս մասին Ria.ru-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամության և փոխըմբռնման կապեր: ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հետ վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը և Հայաստանը որպես դաշնակիցներ հուսալիորեն աջակցում են միմյանց և համատեղ զարգացնում եվրասիական ինտեգրման գործընթացը: Մեր երկրների միջև հաջողությամբ զարգանում է համագործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների, ռազմատեխնիկական ոլորտներում»,- ասել է Պուտինը: