Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի և Ղրղզստանի միջև ստորագրված համաձայնագիրը, որով ստեղծվում է մեկ միլիարդ դոլարի ակտիվներ ունեցող հիմնադրամ: Այս մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կաքը:
Փաստաթղթի համաձայն` այս հիմնադրամը նպաստելու է Ղրղզստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանն այդ երկրի ինտեգրմանը:
Նախատեսվում է, որ Ռուսաստանը Ղրղզստանին հատույց կհատկացնի 500 մլն դոլար, ինչպես նաև նույնքան գումար կփոխանցվի տարբեր փոխառությունների տեսքով: