Դաղստանում Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորի» վարչությունն արգելել է Ադրբեջանից 20 տոննա ծխախոտի ներմուծումը երկիր. հաղորդում է Interfax-ը:
Հաղորդվում է, որ 20 տոննա ծխախոտն առգրավել են նախորդ շաբաթվա վերջին:
Նշվում է նաև, որ նոյեմբերի 8-ին արգելվել է նաև նռան, լոլիկի և վարունգի բեռների ներմուծումը երկիր: