Ռուսաստանն անհանգստացած է ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ, հաղորդում է Interfaks-ը:
«Շատ ենք անհանգստացած ՆԱՏՕ-ի` դեպի արևելք ընդլայնմամբ, դեպի մեր սահմաններն ու տարածքները»,- ասել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Հիշեցնենք, որ Մոնտենեգրոն որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը Մոսկվայում դժգոհություն է առաջացրել: