Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում է Սիրիայում զինվորականների միջև ուղիղ կապ հաստատել, հաղորդում է RIA Novosti-ն: Հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բայց ռուսական կողմից, բացի գործի պրոֆիլակտիկ կողմից, առաջարկվել է նաև ահաբեկչության դեմ պայքարի ավելի ընգրկուն համագործակցություն: Մենք նաև մոտ ժամանակներս զինվորականների միջև հավելյալ ուղիղ կապ հաստատելու անհրաժեշտության մասին առաջարկով ենք հանդես եկել: Մեր ամերիկացի գործընկերները խոստացել են արագ պատասխան տալ այս առաջարկին»,- եզրափակել է Լավրովը:
Նրա խոսքերով` ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ- և եվրոպական երկրների ղեկավարների բոլոր պաշտոնական հայտարարությունները դիտարկում է որպես «Իսլամական պետության» դեմ պայքարի անհրաժեշտության ապացույց: