Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների արգելքը կպահպանվի մինչև տարեվերջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի կապերի փոխնախագահ Յուրի Բարզիկինը:
Նրա կարծիքով, օդային երթևեկությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի փոխել ռուսատյացության հռետորաբանությունը։ Նրա խոսքով՝ վրացիների կողմից այս առումով դեռևս առաջընթաց չկա: