տուն Լուրեր Ռուսաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

159
0

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ֆեյսբուքյան  իր էջում տեղադրած գրառմամբ ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Նա ամբողջ աշխարհի համար ֆրանսիական և հայկական մշակույթի հոգին էր և ձայնը», — գրել է վարչապետը և հավելել, որ Ազնավուրի համերգները Ռուսաստանում մշտապես տեղի են ունեցել լեփ-լեցուն դահլիճներում:

«Ցավակցություն եմ հայտնում երգչի մտերիմներին և բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում և Ռուսաստանում»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը:

Ռուսաստանյան մամուլը հաղորդում է, որ Ազնավուրը նախկին Խորհրդային Միությունում և ներկայիս Ռուսաստանում օտարերկրացի ամենասիրված և հեղինակավոր կատարողներից մեկն էր:

Մամուլը նշում է նաև, որ Շառլ Ազնավուրը միշտ անկեղծ համակրանքով և հարգանքով է խոսել Ռուսաստանի ժողովրդի և մշակույթի մասին: