տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հակամարտությունը տասնամյակներ կշարունակվի. Ռասմուսեն

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հակամարտությունը տասնամյակներ կշարունակվի. Ռասմուսեն

95
0

photo_verybig_543118

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ու Ռուսաստանի միջև հակամարտությունը կարող է շարունակվել տասնամյակներ: Այս մասին հաղորդում է Delfi-ն:

«Ես անգամ ավելի ազդեցիկ բառ կօգտագործեի՝ հիասթափություն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ առաջին ելույթում ես նշել էի, թե Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն կարող են ռազմավարական գործընկերություն ստեղծել:

Մենք այդ մասին պայմանավորվել ենք 2010թ.-ի Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի ժամանակ: Իսկ այսօր Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդն է, և ես չափազանց հիասթափված եմ:

Իմ կարծիքով՝ այս հակամարտությունը տասնամյակներ կտևի», — հայտարարել Ռասմուսենը: