Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նվերներ են մատուցել միմյանց։ Աբեն ՌԴ նախագահին նվիրել է ձկնորսական պարագաներ, իսկ Պուտինն, իր հերթին, Ճապոնիայի վարչապետին հայտնի Գժելի թեյի պարագաներ է նվիրել։
Իրենց ծննդյան օրերին՝ սեպտեմբերի 21-ին և հոկտեմբերի 7-ին պետության ղեկավարները հեռախոսազրույցներ են ունեցել՝ շնորհավորելով մեկը մյուսին, և քննարկել ընթացիկ խնդիրները։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։