«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունն առաջարկում է պաշտոնանկ անել նահանգապետներին, որոնց ղեկավարած մարզում կամ շրջանում ցածր են բնակչության բնական աճի ցուցանիշները, ասված է կուսակցության կայքում տարածած հաղորդագրության մեջ։
Վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը՝ կուսակցությունը օրինակ է բերում Նովգորոդի շրջանի ցուցանիշները, որտեղ անցած տարի մահացության մակարդակը 30 տոկոսով գերազանցում էր ծնելիության ցուցանիշը։ Սա, ըստ «Ռուսաստանի կոմունիստներ»–ի, նշանակում է, որ տեղական իշխանությունները պայմաններ չեն ստեղծում բնակչության բնական աճի համար։ Ըստ այդմ, անհրաժեշտ է փոխել օրենսդրությունը, նաեւ չգրված օրենք դարձնել, որ նման դեպքերում նահանգապետը պաշտոնանկ է արվում կամ ինքնակամ հրաժարական է տալիս։