Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը պատմել է իր հայկական ծագման մասին. մայրը հայուհի է, իսկ հայրը` օսեթ. հաղորդում է Rusarminfo-ն:
«Հանգիստս նախընտրում եմ անցկացնել սարերում: Երևի` գենետիկայով է պայմանավորված: Մայրս հայուհի է, իսկ հայրս` օսեթ»,- ասել է Գաբուլովը:
34-ամյա ֆուտբոլիստը նաև պատմել է, որ իր երեխաները ևս պետք է իմանան իրենց տատիկների և պապիկների արմատների մասին, որպեսզի թույլ չտան այնպիսի սխալներ, որոնք կխայտառակեն իրենց ընտանիքի անունը: