տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման ընթացքը

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման ընթացքը

141
0

U

Փարիզում կայացել է Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարարների եռակողմ հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով սեփական դիվանագիտական աղբյուրներին:

Սերգեյ Լավրովի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ու Լորան Ֆաբյուսի բանակցությունների արդյունքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկրի Գերագույն Ռադայի հաստատմանն էր ներկայացրել Դոնբասում իրավիճակի կայունացմանն նոր օրինագիծն ու Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:

Նշվում է, որ վերջինի հաստատումը կարող է տեղի ունենալ արդեն սեպտեմբերի 16-ին՝ երբ նույն փաստաթուղթը քննարկվելու է նաև Եվրախորհրդարանում:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները BBC-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ Ռուսաստանի պահանջով այդ պայմանագրի կիրառումը ազատ առևտրի գոտու մասով հետաձգվել է մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 31-ը: