Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը չունի գաղտնի օրակարգ: Մենք չենք կառուցում քաղաքական կամ տնտեսական դաշինքներ, որոնք ուղղված են երրորդ երկրների դեմ»,- Regional Post — Caucasus-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվան պատրաստ է աջակցելու Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք սկսվեն, և կողջունի, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը: