տուն Լուրեր Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

109
0

Անկարայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպանները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն:

Ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի՝ թուրքական կողմը դժգոհություն է հայտնել, որ անվտանգության գոտի հանդիսացող սիրիական Իդլիբ քաղաքի հարավարևելյան հատվածում  Սիրիայի կառավարական ուժերը որոշ տարածքներ իրենց վերահսկողության տակ են վերցրել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում  ռուս դեսպան Ալեքսեյ Յերխովից և իրանցի դեսպան Մուհամմեդ Իբրահիմ Ֆարդից պահանջել են, որ Ռուսաստանը և Իրանը ճնշում գործադրեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: Վերջինիս գործողությունները, ըստ թուրքական կողմի, հակասում է Իդլիբում հրադադար հաստատելու մասին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում հարվածում են տեղի ընդդիմադիր ուժերին:

Աղբյուր`    Ermenihaber.am