Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Բելառուսի միջև վիճահարույց հարցեր չեն մնացել. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
«Այսօրվա դրությամբ վիճահարույց հարցեր չեն մնացել, մենք առաջ կշարժվենք, կամրապնդենք գործընկերային հարաբերությունները և կաշխատենք Եվրասիական տնտեսական միության զարգացման ուղղությամբ»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև ծագող բոլոր հարցերը լուծվում են գործնական համագործակցության ընթացքում: