տուն Լուրեր Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

91
0

download (3)

Երեքշաբթի օրը, Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆֆթը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և Լեռնային  Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր, այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդակցությունում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Անդրկովկասի անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նաև մտքեր են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի շուրջ համագործակցելու ձևերի վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:
Հանդիպումը նախաձեռնել էր ամերիկյան կողմը, շոշափվել են նաև Մոլդովայում և Վրաստանում տիրող իրավիճակները, հաղորդում է   РИА Новости-ն: