տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հակամարտության հարց դնելն անտեղի է

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հակամարտության հարց դնելն անտեղի է

65
0

150508-dmitry-peskov-russia-mn-0345_c3b50df916ae9d69d3e55cb7c3d2cf53.nbcnews-fp-1200-800ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անտեղի է համարել  Սիրիայում Անկարայի գնդակոծությունների հետեւանքով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հակամարտության վերաբերյալ հարցը:

«Հարցի ձեւակերպումն ինքնին մի քիչ անտեղ է, որովհետեւ Սիրիայի զինված ուժերը, որոնք, քրդերից բացի, գտնվում են այդ շրջանում, գնդակոծության են ենթարկվում», — ասել է Պեսկովը` պատասխանելով ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հակամարտության վերաբերյալ հարցին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդն ավեի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի կողմից սիրիական տարածքի գնդակոծությունները կարող են Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հակամարտության հանգեցնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: