տուն Լուրեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան անփոփոխ. ԱՄՆ-ի պետքարտուղարություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան անփոփոխ. ԱՄՆ-ի պետքարտուղարություն

90
0

mark-toner

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվի Ուկրաինային. հայտնում է Gazeta-ն:

«Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ: Ինչ վերաբերում է Ղրիմի առնչությամբ սահմանված պատժամիջոցներին, դրանք կմնան ուժի մեջ, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը Ղրիմից և այն չի վերադարձրել Ուկրաինային»,- ասել է Թոները: