Եվրամիության առաջնորդները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների որոշում չեն կայացրել, իսկ գոյություն ունեցող պատժամիջոցների թուլացումը պայմանավորել են Ուկրաինայում տիրող իրավիճակով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ելույթ ունենալով Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովից հետո լրագրողների առջև։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Նոր պատժամիջոցներ չեղան, որովհետև դրանք չպետք լինեին։ Պատժամիջոցների թուլացումը կախված է մեր կողմից առաջընթացը փաստելուց հետո», — ասել է Օլանդը լրագրողներին։
Հիշեցնենք, որ այդ գագաթնաժողովից հետո Եվրամիության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանը Եվրամիության ռազմավարական խնդիրն է։