տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի դեմ դավադրություններ են նախապատրաստվում

Ռուսաստանի դեմ դավադրություններ են նախապատրաստվում

82
0

vladimir-putin_2651763b

Ռուսաստանում 2016 և 2018 թվականների ընտրությունների ժամանակ Արևմուտքի կողմից նախապատրաստվում են սադրանքներ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարության նիստի ժամանակ։

«Չեն դադարում արևմտյան հատուկ ծառայությունների փորձերը օգտագործել ոչ կառավարական կազմակերպությունները և քաղաքական միավորումները սեփական նպատակներով՝ վարկաբեկելու իշխանություններին և ապակայունացնելու Ռուսաստանի ներքին իրավիճակը», — ասել է նախագահը։

Պուտինը նշել է, որ իշխանությունը պատրաստ է երկխոսել ընդդիմության հետ, սակայն խստացնելու է պայքարը այն կազմակերպությունների դեմ, որոնք դրամաշնորհներ են ստանում արտասահմանից։