Ռիա Նովոստիի փոխանցմամբ` ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան տնտեսական պատժամիջոցները երկար չեն տևի:
«Ինչպես արդեն ասել եմ` պատժամիջոցներն այս կամ այլ կերպ կպահպանվեն, սակայն այն ձևով, ինչ այժմ է, իհարկե, երկար չեն տևի: Եվրոպայի համար անհնար է այդպիսի տհաճ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ ամենը կարող է տեղի ունենալ շատ արագ»,- նշել է Ռոգոզինը: