տուն Լուրեր Ռուսաստանի Դաշնությունում այսօր սգո օր է

Ռուսաստանի Դաշնությունում այսօր սգո օր է

140
0

sgo orՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր սգո օր է հայտարարել: Ռուսաստանում սգում են հոկտեմբերի  31-ին Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների մահը:

Շարմ-Էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռում  224 մարդ է եղե: ՈՒղևորներից ոչ ոք չի փրկվել, նրան մեջ են եղել նաև  25 երեխա  և անձնակազմի բոլոր յոթ անդամները:

Նշենք, որ Եգիպտոսի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ օդանավի վթարի հիմնական պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, սակայն ավելի ուշ «Իսլամական պետություն» խմբավորումն իր Twitter-ի աղբյուրի միջոցով հայտարարություն է տարածել, որ ստանձնում է Եգիպտոսում Սինայի թերակղզում ռուսական Airbus-321 ուղևորատար ինքնաթիռի կարծանման պատասխանատվությունը: