տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի ամենահարուստ մարդը 48 ժամվա ընթացքում 809 միլիոն դոլար է կորցրել

Ռուսաստանի ամենահարուստ մարդը 48 ժամվա ընթացքում 809 միլիոն դոլար է կորցրել

90
0

Alisher-Usmanov-008

Ռուսաստանի գործարար Ալիշեր Ուսմանովը, ում պատկանում է Լոնդոնի «Արսենալի» բաժնետոմսերի 30%-ը, ռուբլու փոխարժեքի տատանումից զգալի վնաս է կրել: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:

48 ժամվա ընթացքում գործարարը կորցրել է 809 միլիոն դոլար: Նշենք, որ, Forbes ամսագրի տվյալներով, ուզբեկ միլիարդատիրոջ կարողությունն այս պահին 15,1 միլիարդ դոլար է:

Հավեկենք, որ լոնդոնյան ակումբներից մյուսի՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը նույն ժամանակահատվածում կորցրել է մոտ 450 միլիոն ֆունտ: