Վրացի երգչուհի Նինո Կատամաձեն հայտարարել է, որ այլեւս ելույթ չի ունենա Ռուսաստանում։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։ «Աշխարհի բոլոր մասերում, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանում, ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանը զավթիչ է, Պուտինը իմ երկրի թշնամին է, նշանակում է՝ նաեւ իմ»,- գրել էր երգչուհին հունիսի 30-ին, սակայն երկուշաբթի առավոտյան գրառումը կամ հեռացվել է, կամ անհասանելի է։
Նինո Կատամաձեն ջազային վրացի երգչուհի է եւ երկրի ամենաճանաչված երաժիշտներից մեկը։ Նա բազմահազար երկրպագուներ ունի նաեւ Ռուսաստանում։