տուն Uncategorized Ռուսաստանը, ԽՍՀՄ-ի նման հանգչում է նավթի բարձր գների պատճառով. The Telegraph

Ռուսաստանը, ԽՍՀՄ-ի նման հանգչում է նավթի բարձր գների պատճառով. The Telegraph

93
0

Oil-Price-down

Նավթի գների անկումը Ռուսաստանին նույնքան թուլացրել է, որքան ԽՍՀՄ-ր՝ անկման տարիներին: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ 1980-ականներին նավթի գների փլուզումը ԽՍՀՄ-ին ծնկի բերեց, իսկ երկու տարվա տնտեսական անկումից հետո պետությունը վերացավ: Ընդ որում, պետք է հիշել, թե որքան ուժեղ էր ԽՍՀՄ-ն այն տարիներին` իր արտադրություններով, արդյունաբերության միջուկը կազմող ինժեներներով ու գիտնականներով: Հոդվածագիրը նշում է, որ ներկայիս Ռուսաստանը շատ բաղադրիչներով զիջում է այն ժամանակվա ԽՍՀՄ-ին: Մասնավորապես նշվում `ուղեղների արտահոսքն ու կապիտալի դուրսբերումը:

Ինչպես նշում է թերթը, «սառը պատերազմի ավարտից հետո Մոսկվան բոլոր հնարավորություններն ուներ կառուցելու դիվերսիֆիկացված տնտեսություն, մանավանդ, որ Արևմուտքում մեծ ոգևորություն կար այս հարցում: Սակայն Ռուսաստանը չօգտագործեց այդ հնարավորությունը: