տուն Լուրեր Ռուսաստանը վեճ չի փնտրում ԱՄՆ-ի հետ

Ռուսաստանը վեճ չի փնտրում ԱՄՆ-ի հետ

93
0

4554640

Ռուսաստանը վեճ չի փնտրում ԱՄՆ-ի հետ, Մոսկվան այժմ բաց է կառուցողական փոխգործակցության համար: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. հաղորդում է TASS-ը:

«Նախագահը բազմիցս ասել է, որ մենք վեճեր չենք փնտրում այդ երկրի հետ: Մենք միշտ բարեկամաբար ենք տրամադրվել ամերիկացի ժողովրդի նկատմամբ, հիմա էլ բաց ենք կառուցողական փոխգործակցության համար»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է որոշել փակել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, ինչպես նաև Վաշինգտոնում և Նյու Յորքում գտնվող դիվանագիտական շենքերը: