տուն Լուրեր Ռուսաստանը թույլ չի տա «գունավոր հեղափոխություններ» իր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների...

Ռուսաստանը թույլ չի տա «գունավոր հեղափոխություններ» իր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում

108
0

ebab95ba736f173936c6f1b14868f750

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է թույլ չտալ «գունավոր հեղափոխություններ» ինչպես իր, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների տարածքներում. հաղորդում է Izvestia-ն:

«Մենք գիտենք տարբեր տեսություններ, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր շրջաններում և հանգեցնում են լուրջ ապակայունացման այդ շրջաններում: Իհարկե, չպետք է նման բան թույլ տալ. կփորձենք պատշաճ կերպով վարվել Ռուսաստանում և ամեն կերպ աջակցել ՀԱՊԿ-ի անդամ մեր գործընկերներին»,- Mir24.tv-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ղեկավարը:

Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքների մասին հայտնել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

ՀԱՊԿ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: