Ռուսաստանի մաքսային դաշնային ծառայությունը փորձում է լուծել Հայաստանի հետ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված խնդիրները։ Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը։
Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն ասել է, որ Հայաստան բեռների տեղափոխութոյւնն իրականացվում է միայն Վրաստանի տարածքով՝ Փոթիի նավահանգստով և Լարսի անցակետով։ Սակայն, ըստ Բելյանինովի, մասնավորապես Լարսի տարբերակը դժվարանում եղանակային ազդեցությունների պատճառով։
«Վերջին անգամ մենք հանդիպել ենք Թուրքիայի Անթալիայում՝ Վրաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև թուրքական ուղևորափոխադրումների կազմակերպման հարցը քննարկելու համար։ Սակայն այնտեղ է նաև Հայաստանը, և մենք չպետք է մոռանանք այդ մասին․․․ Լարսը հաճախ փակվում է, իսկ օդայինփ փոխադրումները շատ թանկ են։ Ի դեպ, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ նոյեմբերին Վրաստանում կհանդիպենք և չորսով կքննարկենք այդ հարցը։ Իսկ հայ գործընկերների հետ մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Այն, որ չկա մեկ ընդհանուր սահման՝ լրացուցիչ դժվարություններ է առաջացնում, սակայն պետք է շարունակել չմտածել, և, առաջին հերթին, դա պետք է անեն ոչ մաքսայինի աշխատակիցները, քանի որ դա փոխադրումների հարց է», — ասել է Բելյանինովը։