Ռուսաստանը, հնարավոր է, դեկտեմբերի սկզբից սկսել է վաճառել իր ոսկու պաշարները։ Այս մասին ասվում է Societe Generale կորպորացիայի վերլուծաբանների զեկույցում։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ ոսկու պետական պաշարը նվազել է 4.3 մլրդ դոլարով ամսվա առաջին շաբաթվա ընթացքում», — հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով զեկույցին։
Նախորդ տարի ՌԴ միջազգային պահուստներում ոսկու ծավալը կազմել էր 77.759 տոննա, ինչը 2012 թվականի համեմատ ավել էր 8.1 տոկոսով։