տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը սկսել է գազ արտահանել Ադրբեջան

Ռուսաստանը սկսել է գազ արտահանել Ադրբեջան

135
0

116123_src

«Գազպրոմը» սեպտեմբերի 29-ից սկսել է  բնական գազի արտահանումը Ադրբեջան: Օրական արտահանվում է մոտ 6 մլն խմ բնական գազ, հայտնում է Ria Novosti-ն:

Արտահանումն իրականացվում է առք ու վաճառքի պայմանագրին համաձայն, որը կնքվել է այս սեպտեմբերին` հինգ տարով: Պայմանագրով նախատեսում է տարեկան մինչև 2 մլրդ խմ բնական գազի արտահանում Ադրբեջան:

«Ռուսական գազի արտահանումն Ադրբեջան հնարավորություն կստեղծի բավարարելու  Ադրբեջանի հավելյալ կարիքները` կապված երկրի տնտեսության աճի և պահանջարկի մեծացման հետ»,-ասվում է «Գազպրոմի» տարածած հայտարարության մեջ: