տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին. Սերգեյ Լավրով

Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին. Սերգեյ Լավրով

88
0

Sergei-Lavrov_2565603b-460x288

Այսօր Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել մամուլի ասուլիսով, ուր անդրադարձել է մի շարք խնդիրների, այդ թվում` Ուկրաինայի ճգնաժամին, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը:

«Ռուսաստանը շարունակելու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` գտնելու ղարաբաղյան կարգավորման փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Լավրովն ու ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հանդես են եկել հայտարարությամբ, ու ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել թուլացնել վերջին ժամանակների լարվածությունը, կանխել բռնությունները, ինչպես նաև շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: