«Այս կոնֆլիկտը ձեռնտու չէ ոչ Ադրբեջանին և ոչ էլ Հայաստանին», իր ֆեսբուքյան էջում է գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Սաակաշվիլին հակամարտության էսկալացիայի մեջ մեղադրել է Ռուսաստանին՝ նշելով, որ այս գործողություններն ուղղված էին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։
«Մոսկվան իրադարձությունների զարգացմանը պատրաստվում էր վաղուց՝ զինելով երկու կողմերին էլ, վերջին տարիներին Ռուսաստանը հրատապ կարգով կառուցեց Դաղստանից Վրաստան ձգվող ճանապարհ, որը միաժամանակ հանդիսանում է Ադրբեջան ներխուժելու համար ամենակարճ ճանապարհը։ Հակամարտությունը սադրելով՝ Ռուսաստանը մի քանի ստրատեգիական նպատակներ է հետապնդում, նախ առիթ ունենալ ներխուժելու և զավթելու այն տարածքը, որտեղով անցնում են Ադրբեջանի նավթա-գազատար խողովակները, դրա հետևանքով Եվրոպան կարող է զրկվել Ադրբեջանից և Թուրքմենստանից էներգակիրներ ստանալու հնարավորությունից»,- կարծում է Սաակաշվիլին։
Այս ամենի հետ կապված Վրաստանի նախագահը հակամարտող երկրների առաջնորդներին ծայրահեղ զգուշության և զսպվածության կոչ է արել։