տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը պատրաստվում է միջազգային օրենքի գերակայության նորմը հանել Սահմանադրությունից

Ռուսաստանը պատրաստվում է միջազգային օրենքի գերակայության նորմը հանել Սահմանադրությունից

67
0

alexander-bastrykin.si

Այսօր Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել է Ռուսաստանի սահմանադրությունից բացառել միջազգային օրենքների գերակայությունը տեղական օրենքների նկատմամբ նորմը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Նրա կարծիքով՝ միջազգային իրավունքի գերակայությունն ազգային օրենսդրության նկատամբ հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը։ «Վերջին ժամանակների փորձը ցույց է տալիս, որ այդ դրույթն աշխատում է ի վնաս Ռուսաստանի, այն հմտորեն օգտագործվում է արևմտյան մրցակիցների կողմից», — ասել է նա։

Նա նշել է, որ այս դրույթի բացառումը կամրապնդի Ռուսաստանի անկախությունը։